Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Դեղագործական շուկան Հայաստանում

ՀՀ ԱՆ. Որ դեղերն անխափան մատակարարվեն

ՀՀ ԱՆ. Որ դեղերն անխափան մատակարարվեն

ՀՀ առողջապահության նախարարությունը Երևանի և մարզերի բժշկական հաստատություններին հատկացրել է Միացյալ հայկական հիմնադրամի կողմից որպես մարդասիրական օգնություն ստացված  «Պլավիքս (Կլոպիտոգրել) 75մգ» դեղը, որը մեծապես կիրառվում է սրտային հիվանդությունների դեպքում։

 

Ըստ բժշկական ցուցումների` դեղ ստացող բոլոր քաղաքացիները, անկախ սոցիալական խմբից, այն անվճար ձեռք բերելու նպատակով կարող են  դիմել Երևանի և մարզերի  տեղամասային պոլիկլինիկաներ և ամբուլատորիաներ:

 

ՀՀ առողջապահության նախարարությունը երաշխավորում է մարդասիրական օգնության ճանապարհով ստացված իր կողմից բնակչությանը հատկացվող բոլոր դեղերի որակը և արդյունավետությունը։ Նախարարությանը տրամադրվող բոլոր այդ դեղերը պարտադիր անցնում են լաբորատոր փորձաքննություն և միայն դրական արդյունքների դեպքում է թույլատրվում դրանց ներմուծումը և հետագա հատկացումը բնակչությանը:

 

Միաժամանակ տեղեկացնում ենք, որ ՀՀ առողջապահության նախարարությունը Երևանի և մարզերի բժշկական բոլոր հաստատություններին հատկացրել է ինսուլինի հերթական  խմբաքանակը։ Բուժհաստատություններն իրենց մոտ հաշվառված հիվանդներին անհրաժեշտ քանակի ինսուլինային սրվակները պետք է ստանան Մարդասիրական օգնության հանրապետական կենտրոնից։

 

Կենտրոնացված կարգով ձեռք բերվող և մարդասիրական ճանապարհով ստացված դեղերի մատակարարման անխափանությունն ապահովելու նպատակով նախարարությունը հորդորում է տեղերում դեղի հատկացման գործում խոչընդոտների հանդիպելու դեպքում ահազանգել թեժ գիծ` 010-52-88-72 հեռախոսահամարով։

Սկզբնաղբյուր. ՀՀ Առողջապահության նախարարություն
Լուսանկարը. psj.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում

 

 

Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ